Համացանցից հասանելի դարձան որոշ մանրամասներ Երասխի հատվածում այսօրվա հայ զինվորի սպանության հետ կապված։
Պարզվում է, որ ադրբեջանցիների հետ կար պայմանավորվածություն, որ ոչ մի ինժեներական աշխատանքներ ո՛չ մենք, ո՛չ ազերիները չեն անցկացնելու։ Իրավիճակը հարաբերական հանգիստ էր։ Այսօր մեր զինծառայողներից մեկը (հաշվի առնելով հանգիստ իրավիճակի հանգամանքը) հայտնվեց ադրբեջանական զինուժի ուղիղ կրակային դիտարկման ներքո։
Հնչել է ընդամենը մեկ կրակոց, ադրբեջանցիները կրակել են դիպուկահար հրացանից։
Ոչ մի փոխհրաձգություն չի եղել։ Փաստորեն պետք է շատ հստակ ֆիքսել, որ ադրբեջանական կողմը ԴԻՏԱՎՈՐՅԱԼ սպանում է մեր դիրքապահներին։
Պետք է նաև արձանագրել, որ որքան ՀՀ իշխանությունները դրսևորում են պարտվողական և իբր "զուսպ" վարքագիծ, անվանելով դա "խաղաղության դարաշրջանի" միտված քաղաքականություն, այդքան ավելանում է հայկական զինծառայողների և հայ խաղաղ բնակիչների կյանքի սպառնալիքները։
Փաստորեն ավելորդ անգամ պարզ է դառնում, որ հայկական կողմի "խաղաղասիրությունը" ադրբեջանցիների կողմից դիտվում է որպես ազդակ, որ մեզ կարելի է անպատիժ սպանել։
Հազար անգամ ասել եմ և կրկնում եմ` այն մարդիկ, ովքեր հույսեր են փայփայում, որ բարբարոս ցեղերի հետ հնարավոր է դասական առումով խաղաղության հասնել կա՛մ լրիվ ադեկվատից դուրս են, կա՛մ իսպառ և անվերապահորեն զրկված են բանականությանից և տրամաբանությունից։
Ամենաահավորը այն է, որ ներկայիս իշխանությունների վարդագույն երազանքների համար մենք վճարում ենք մեր եղբայրների կյանքի և առողջության գնով։ Խելքի եկե՛ք, ախր, հերի՛ք է կյանքերի հաշվին ադրբեջանցիների հետ սիլի֊բիլի անեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/869102700664999
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել