Իրաքը «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ գնելու ցանկություն է հայտնել։ Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթը»։
Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտնել է, որ իրենք Թուրքիայից խնդրել են ներկայացնել «Bayraktar TB2 ԱԹՍ-ների, T129 ATAK ռազմական ուղղաթիռների և հակադրոնային համակարգերի վաճառքի պայմանները։ Նա նշել է, որ թուրքական այս զինատեսակները կարող են մեծ կարևորություն ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել