ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ռուս դաշնակցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խաղաղության բանակցությունների հիմքում պիտի լինի Արցախի կարգավիճակի հարցը:
Արարատ Միրզոյանի հիշյալ հայտարարությունը հասկացվում է, որ այս պահին մենք կանգնած ենք նույն տեղում որտեղ կանգնած էինք 1994 թվականի մայիսին, հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո, երբ նոր սկսվում էր ԼՂ-ի հակամարտության կարգավորման գործընթացը: Բայց մի խոշոր ու վտանգավոր տարբերությամբ:
1994 թվականին մենք պատերազմում հաղթած կողմն էինք: Վերահսկում էինք Արցախն ու նրա շրջակա տարածքները: Թշնամի Ադրբեջանը դիմագրավում էր ներքին լուրջ ճգնաժամ:
2021 թվականին մենք պատերազմում պարտություն կրած կողմն ենք: Կորցրել ենք Արցախի շրջակա տարածքները գումարած խոշոր տարածքներ ԼՂԻՄ-ից: Արցախի պաշտպանությունն իրականացվում է բացառապես ռուսների միջոցով: Հայաստանը դիմագրավում է ներքին լուրջ ու հետզհետե խորացող ճգնաժամ:
Իսկ կա մեկը, որ ենթադրում է նման պայմաններում կարելի է բանակցության սեղանին թշնամուն ինչ-որ բան պարտադրել:
Նման պայմաններում սկսվող բանակցություններում թշնամուց Արցախի համար Ադրբեջանի կազմում ներքին թույլ ինքնավարություն ստանալն էլ համարվելու է շքեղություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել