Էնպիսի տպավորություն ա, որ էս իշխանությունը հատուկ մարդկանց սթրեսակայունությունն ա փորձում։
Իշխանությանն ասեմ` մեր ժողովուրդն անհույս սթրեսասեր ա։
Հիմա հարց եմ ուզում տալ, ինատու՞ եք սեպտեմբերի 1-ին ընդառաջ հիշում, որ կովիդ կա։ Ամռանը ձեռնտու չէր չէ՞, հայից բացի ով ասես կար երկրում։
Իսկ եթե լուրջ, ապա կովիդի, պատվաստման, կանխարգելման հետ կապված էնքան անտրամաբանական բաներ եք արել, ասել ու շարունակում ասել ու անել, որ մարդիկ ուզենան էլ ձեզ չեն հավատա։
Պարզապես նկատի ունեցեք, որ ամեն բան ձևական եք անում` ով դռբի տակ ընկավ, ընկավ սկզբունքով, իրականում մարդիկ ձեզ չեն հավատում, չեն վստահում, դիմակ չեն կրում, հեռավորություն չեն պահում և այլն ու հիմա արդեն ինչ էլ անեք, չեն ենթարկվելու։
Էս էն դեպքերից ա, երբ մարդկանց օրինապահ լինելու մեջ մեղադրելու իրավունք չունեք, քանի որ ինքներդ չեք տվել բազում հարցերի պատասխաններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել