Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանը անխափան գործում էր 2001թ.-ից՝ «նախկինների» օրոք։ նիկոլենք ու արայիկենք, նրանց լրատվականներն ու սազանդարները ձեզ չեն ասի, բայց ես կասեմ, որ պատերազմից անմիջապես հետո դադարեցվել է Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը։ Սա Արցախում գործող միակն ռազմական ուսումնական հաստատությունն էր, որտեղ կարող էին սովորել արցախցի պատանիները։
Պատճառը՝ Հայաստանը դադարեցրել է ֆինանասավորումը։ Պարզ ա չէ, որ Հայաստանի թուրքահպատակ իշխանություններին պետք չէ, որ Արցախի հողում ռազմահայրենասիրական կրթություն տրվի, ռազմահայրենասիրական սերունդ մեծանա։
Հիմա վարժարանի շենքը խաղաղապահներին են տվել, վարժարանն էլ, որպես այդպիսին, լուծարել։
Սրա մասին բոլորը լուռ են, բոլորը օքեյ են էս փաստի հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել