Իրականում Սյունիքում ճանապարհը փակելու թեման տեստ է հասկանալու ՝ անկլավները Ադրբեջանին փոխանցելիս պե՞տք է ռազմական բախում բեմադրել, թե՝ ոչ․․․
Ի դեպ, այս ամենը արվում է Ադրբեջանի իշխանությունների հետ ինտենսիվ կապի ներքո, իսկ անկլավների ու ճանապարհի հետ կապված որոշումները կայացվել են շատ վաղուց՝ ամիսներ առաջ։
Մեր գյուղերի՝ թուրքերեն Էյվազլի ու Չայզամի անվանումների կիրառումն էլ բանավոր տեստ էր, հասկանալու հանրային, ոչ թե ՖԲ արձագանքը․․․
Ամեն բան պլանավորված արվում է դետալ առ դետալ․ սա ես ասում եմ առանց գեթ մեկ գրամ էմոցիա։
Սակայն այս ամենում ես մի բան միայն չեմ տեսնում․ որտե՞ղ են մեր քաղաքական կուսակցությունները ու քաղաքական էլիտան։ Պետք է հասկանալ, որ հայտարարություններից ու գնահատականներից զատ կան նաև քաղաքական վարքի այլ ձևեր ևս․․․
Մոռացեք ստերիլ, կաբինետային, Ֆբ-յան քաղաքականության մասին, իհարկե եթե ցանկանում եք քաղաքականության մեջ մնալ ու պետություն էլ ունենալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10220604804255660
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել