Ադրբեջանի կողմից ռուսական զինտեխնիկա ձեռք բերելու փաստը հայկական լրատվամիջոցների շրջանակներում առաջացրեց որոշակի խուճապ: ՊՆ համապատասխան մասնագետները ամեն կերպ փորձեցին շտկել իրավիճակը, հարցազրույցներ և փաստեր ներկայացնելով հանրությանը, բայց ինչպես ասում են՝ լավ է տեսնել քանի լսել: Վերջապես հայաստանյան կողմը կարողացավ ձեռք բերել այդպես ահ ու սարսափ առաջացրած «Սմերչի» կատարելագործված տեսակը՝ AR1A ռեակտիվ հրթիռահրետանային համակարգը:
Նախ եկեք պարզաբանենք, թե ինչ է իրենից ներկայացնում այս զորատեսակը:
AR1A չինական ռեակտիվ հրթիռահրետանային համակարգը հանդիսանում է չինական A100 և ռուսական «Սմերչ» հրթիռահրետանային համակարգերի կատարելագործված տեսակը: Արտադրող երկիրը Չինաստանն է, արտադրվել է 2009 թվականին և մինչ օրս արտադրվում: Մեքենայի քաշը մարտական գործողությունների ժամանկ 42.500 կիլոգրամ է, հրթիռների քանակը 10 հատ, մարտական վիճակի է գալիս հինգ րոպեի ընթացքում, հրթիռակոծման ժամանակը մեկ րոպե, մաքսիմալ արագությունը 60 կմ/ժ: Հարկ է նշել նաև, որ միայն ՀՀ և Չինաստանը ունի այս զինտեխնիկայից:
Ի տարբերություն նավթաարդյունաբերական հարուստ երկրների, որոնց համար միլիադներ ծախսելը բարդ գործընթաց չէ, մեր հանրապետությունը կարողացավ ռամաքաղաքական ճիշտ գործունեությամբ, խույս տալ տարածաշրջանում «խրթվիլակ» դառնալու վտանգից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/613667992011526
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել