Երկիր հայրենին արնաքամ է լինում, իսկ բուժող չկա։ Արանքամ է լինում, որովհետև այստեղ, այս սուրբ հողում հաղթեցին հայի ներսի թույնը, տականքը, իսկ մենք մեր հանրային վարքով օգնեցինք այդ հաղթանակի կայացմանը։
Մենք չունենք ապրելու իրավունք, որովհետև մենք մարսեցինք սրբության սրբոցի` ծննդատան խոցումը:
Մենք սպանեցինք հաց բերողին, իսկ էսօր Շուռնուխ ու Որոտան հաց տանող չկա։ Էն 107 հոգանոց աղբակույտից ո՞ր մեկը կտանի։
Առանց որեւէ պաշտոնական փաստաթղթի առկայության թուրքը նստած ա մեր արյունատար անոթի վրա։ Ու եթե մենք չենք խփում` ստրկացումը գերադասելով արժանապատիվ մեռնելուց, ուրեմ իրավունք չունենք ապրելու։
Արժանապատիվ տղերքով բազմապատկեցիք Եռաբլուրը, թուլամորթներին կարգեցիք ձեզ թագավոր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել