Շուն Սաուրը Նորվեգիայի թագավորն էր տարիներ շարունակ։ Դեպքը տեղի է ունեցել 11-րդ դարում։ Խոսքն, իհարկե, ֆորմալ կառավարման մասին չէ․ կենդանին նստած էր գահին, ուներ ենթականեր, սեփական պալատ, կրում էր ոսկե արքայական վզկապ։ 

Նորվեգիայի ղեկավար Էյնստեյն Արյունարբուն դաժան մարտեր էր մղում այն ցեղերի դեմ, որոնք շրջափակում էին իր թագավորությունը։ Հերթական հաղթանակից հետո նա գահին նստեցրեց իր որդուն՝ Էնունդին։ Սակայն ցեղերը պարտությունից հետո չէին հանձնվում, և հերթական մարտի ժամանակ սպանեցին նոր ղեկավարին։ Էյնստեյնը որոեց վրեժ լուծել որդու համար։ 

Լինելով նախկինում շրջափակված տարածքներում՝ Էյնստեյնն անխնա ոչնչացնում էր բոլոր ապստամբներին, այրում էր բնակավայրեր, թալանում ամենը։ Սակայն ապստամբները մինչև վերջին շունչը շարունակում էին պայքարել։ Իզուր չէին Էյնստեյնին տվել Արյունարբու կեղծանունը։ 

Ապստամբության ճնշումից հետո նա տոհմերի առաջնորդներին իրավունք տվեց իր կողմից առաջարկվող թեկնածուներից իրենց համար ընտրել թագավորի։ Սակայն ընտրությունը սահմանափակ էր․ թեկնածուների ցանկում էին միայն Էյնստեյնի ստրուկ Տորե Ֆասկեն և վերջինիս շունը՝ Սաուրը։ 

Ավագների խորհուրդն ընտրեց շանը, քանի որ նրանք կարծում էին, որ շան հրամանները կատարելը պակաս ամոթալի կլիներ իրենց համար, քանի ստրուկի հրամանները կատարելը։ 

Հետագայում Էյնստեյնն այլևս ոչ ոքի չսպանեց, սակայն հրամայեց շանը վերաբերվել որպես իրական արքայի։ Ժամանակի ընթացքում բոլորը հարմարվեցին իրավիճակին և սկսեցին ենթարկվել կենդանուն։ 

Կան վկայություններ այն մասին, որ շան կառավարման օրոք մարդիկ ավելի լավ էին ապրում, քան նախկինում։  Տեղացիները կենդանու համար թանկարժեք մետաղներից վզնոցներ էին պատրաստում, իսկ նրա հանգիստը հատուկ անձինք էին հսկում։ 

Իհարկե՝ թագավորը ժամանակ առ ժամանակ նաև իրեն բնորոշ գործողություններ էր կատարում՝ զբոսնում էր, զննում տեղանքը, խաղում փայտիկներով, պաշտպանում ոչխարներին գայլերից։ Մի անգամ գայլերի ոհմակը մոտեցել է ոչխարների հետին։ Վախեցած հովիվները փախել են դեպի գյուղ, իսկ Սաուրը միայնակ հարձակվել է գայլերի վրա, որոնք քանակով շատ էին։ Գայլերը, ցավոք, կտոր-կտոր են արել շանը, և թագավորը հերոսական մահ է ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել