Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված չէ, որ Եգիպտոսի իշխանությունները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը կամ որ հարցը կդնեն քննարկման խորհրդարանում:

 Եգիպտական մամուլում այս հարցը շրջանառվում է, սակայն նրանց գլխավոր «Ալ Արաբիա» թերթն, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկումների, դեռևս չի անդրադարձել խնդրին:

 «Արաբական երկրներից Լիբանանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Սա, իհարկե, հատուկ դեպք է, իսկ Եգիպտոսի ճանաչման մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև ոչ մի կոնկրետ բան չկա»,- նկատեց Ռուբեն Սաֆրաստյանը։

 «Տվյալ դեպքում Թուրքիայի կտրուկ բացասական վերաբերմունքն է նպաստելու Եգիպտոսի իշխանություններին գնալու ճանաչման քայլին, եթե, իհարկե, դա տեղի ունենա»,– ավելացրեց նա:

 Նշենք, որ Twitter-ում Եգիպտոսի նախագահ Ադլի Մանսուրի անունով էջում հայտարարություն է արվել այն մասին, թե Եգիպտոս պատրաստվում է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին է հանդես եկել հայտարարությամբ և հերքել, թե վերջինիս այդ ցանցում անձնական էջ ունի։

 Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության պարտքն է: Ցանկացած երկիր, որ ճանաչում և դատապարտում է այդպիսի հրեշավոր հանցագործությունը մարդկության դեմ, անում է դա ոչ թե հայ ժողովրդի, այլ առաջին հերթին հանուն արդարության վերականգնման:

 «Մենք մշտապես սպասում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կճանաչի Ցեղասպանությունը: Մի երկիր, որ իրեն համարում է ժողովրդավարական արժեքների կրող ու հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, չի գնում այդ քայլին, որ չվնասի Մերձավոր Արևելքում Թուրքիայի հետ իր հարաբերություններին»,-մեկնաբանեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել