Էրդողանի քաղցկեղի հետևանքները երևում են նրա լուսանկարներում․
Օրերս նայում էի Թուրքիայի նախագահի վերջին լուսանկարները։ 21-րդ դարի չարիքը տառապում է աղիների քաղցկեղով, որի դեմ պայքարը սկսվել է դեռևս 2011-ից։ Մի քանի անգամ ծանր վիրահատություն է տարել Էրդողանը, որոնք հիմնականում արել են ԱՄՆ-ից ժամանած լավագույն վիրաբույժները: Հաստ աղիից մոտ 15 սմ հեռավորության վրա հայտնաբերված ուռուցքը 2011-ի նոյեմբերին և 2012-ի փետրվարին հաջողությամբ հեռացվել էր, բայց այն տարածվել է և վերջին 2 տարում ուղղակի խժռում է Թուրքիայի նախագահի օրգանիզմը։
2016-ին երբ անձամբ տեսա Էրդողանին, դեռևս ձիգ մարդ էր՝ իր խոժոռ ու թուրքական հայացքով՝ չպատրաստվելով մեռնել։
Նայում եմ 2021-ի լուսանկարները։ Գրեթե բոլոր տեղերում մեջքը ծռված, մահացող դեմքով մարդ, որի արտաքինի վրա ոչ միայն տարիները, այլև արագորեն տարածվող հիվանդությունն է քայքայիչ դրոշմը դնում։
67-ամյա Էրդողանը երկար չի ապրի, կարծում եմ։ Բայց դա մեզ անտեղի ուրախանալու և նորից երազային ինքնախաբեության հիմք չպետք է տա։
Գործել, գործել և նորից գործել՝ տեղյակ լինելով աշխարհի իրողություններին։ Սա պետք է լինի մեր ապագայի տեսլականը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158475990688831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել