Չի լինելու լայնածավալ պատերազմ ոչ օգոստոսին, ոչ սեպտեմբերին, ոչ էլ 2021-ի որևէ ամսի։
Ծանոթ լինելով Ադրբեջանի զորքի իրական վիճակին՝ կարծում եմ, չի լինելու լայնածավալ պատերազմ նաև 2022-ին և 2023-ին։
Թշնամին իրականացնում է փոքր ու տեղային դիվերսիաներ, կրակում է հայկական բնակավայրերի վրա, բայց լայնածավալ պատերազմ սկսելու ոչ ուժ, ոչ հնարավորություն չունի։
Հայաստանում օգոստոսի 25-ից մեկնարկում են պահեստազորի իրական հնարավորությունները ստուգելու և նրա ռեսուրսները արդյունավետ օգտագործելու ծրագրեր։ Դա կարևոր է թշնամիներով շրջապատված երկրի համար։
Զորահավաքը կամ հոսպիտալներում գործողություններն ընդամենը վարժանքների մաս են։ Պատերազմի պատրաստության կարիք այս պահին չկա։ Թշնամին հիմա չի կարող պատերազմ սկսել։
Արհեստական խուճապ տարածելու փոխարեն պետք հասկանալ մեր խնդիրներն ու թերությունները՝ դրանք շտկելու և մի քանի տարի անց սպասվող պատերազմին պատրաստվելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158473962423831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել