Ուզբեկստանի իշխանություններն ընդունել են ևս 400 փախստականների Աֆղանստանից՝ նրանց ժամանակավորապես տեղավորելով ուզբեկա-աֆղանական սահմանին մոտ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անանուն աղբյուրը:

Նշվում է, որ փասխատականներն Ուզբեկստանի Թերմեզ քաղաք են բերվել ինքնաթիռով:

Ավելի վաղ Ուզբեկստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համաձայնությամբ՝ 150 աֆղանցի փախստական, ում անվտանգությունը երաշխավորվել է, վերադարձվել են Աֆղանստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել