Զեկույցը կազմվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքներով։ Այս ոլորտում հետազոտությունն առաջինն է Արցախի Հանրապետությունում, որի նպատակն էր խորությամբ ուսումնասիրել և ներկայացնել ԱՀ-ում երեխաների իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության համար առկա օրենսդրությունն ու իրավիճակը:
Հետազոտությունն իրականացվել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ԱՀ օրենսդրության և պրակտիկայի համապատասխանելիության, դրանց կարգավորվածության աստիճանի համատեքստում: Հետազոտության ենթարկվել են ոչ թե բոլոր իրավունքները, այլ այն համախումբը, որն ընտրվել է աշխատանքային խմբի կողմից առաջնահերթության, կարևորության ու համապարփակության տեսանկյուններից: Հետազոտված իրավունքները ներկայացվել են միջազգային և ազգային չափանիշների համատեքստում:
Հետազոտությունն իրականացվել է 2020թ-ի մայիսից մինչև 2021թ-ի օգոսոտոս: Աշխատանքներն ընդհատվել էին 2020թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ-ի հունվար՝ պայմանավորված ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից սանձարձակած ագրեսիվ պատերազմով և դրա հետևանքներով:
Զեկույցում ներկայացվել են երեխայի տարբեր իրավունքների վերաբերյալ 170 առաջարկություններ, որոնց վերաբերյալ Պաշտպանը քննարկումներ է ունենալու իրավակիրառ և օրինաստեղծ մարմինների հետ՝ դրանք կյանքի կոչելու օպտիմալ ձևաչափեր գտնելու համար:
Արտահերթ զեկույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Պաշտպանի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝
Աշխատանքների համակարգման համար հատուկ շնորհակալություն Artak Beglaryan -ին և David Tumasyan -ին, Արմեն Արմոս Մարտիրոսյան -ին, Tatevik Gharibyan -ին, Gayane Hovakimyan -ին, @MariamMuradyan-ին՝ համագործակցության համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArtsakhOmbuds/posts/1934526436714509
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել