Vemard.com-ը գրում է.
Փոքրիկներն ունեն ավելի շատ ոսկորներ, քան մեծահասակները:
Բոլորը գիտեն, որ մեծահասակները չափերով ավելի մեծ են և բարձրահասակ, քան երեխաները և սրա պատճառով երևի թե համոզված են, թե մեծահասակներն ունեն ավելի շատ ոսկորներ, քան փոքրիկները, այդպես չէ՞:
Իրականում, նորածինն ունի 270 ոսկոր, և երբ նա հասնում է սեռական հասունացման, այդ թիվը կրճատված է լինում մինչև 206-ը: Ոսկորների քանակի կրճատման պատճառն այն է, որ երեխայի մեծանալու հետ ողնաշարի և գանգի որոշ ոսկորներ սերտաճում են միմյանց հետ:
• Երեխաների մեծամասնությունը ծնվում է կապույտ գույնի աչքերով:
Աչքերի գույնը պայմանավորված է եղջերաթաղանթում և եղջերաթաղանթի տակ գտնվող հատուկ գունանյութերով: Նորածինների մոտ՝ եղջերաթաղանթի հյուսվածքում գտնվող մելանին գունանյութը շատ դեպքերում վերջնականապես զարգացած չի լինում, որի պատճառով՝ անկախ իրենց ժառանգականությունից, երեխաները ծնվում են կապույտ աչքերով: 6-12 ամսականում երեխայի գեների ազդեցությամբ մելանինն ակտիվանում է, որի հետևանքով աչքերը ձեռք են բերում իրենց իրական գույնը:
• Բոլոր նորածինները կարճատես են:
Նորածին երեխաները ուժեղ կարճատես են, և նրանց տեսողությունը թույլ է տալիս հստակ զանազանել մարդկանց և օբյեկտները միայն այն դեպքում, երբ դրանք գտնվում են 20-30 սմ հեռավորության վրա:
• 5 ամսականում փոքրիկների քաշը 2 անգամ գերազանցում է իրենց ծննդյան ժամանակվա քաշը:
Երբ փոքրիկները դառնում են 5 ամսական, նրանց կշիռը 2 անգամ ավելի մեծ է լինում իրենց նորածին ժամանակ ունեցած կշռից:
• Երեք նորածիններից մեկը ունի խալեր և ծննդյան հետքեր:
Երեք նորածիններից մեկը ունի խալեր և ծննդյան հետքեր, ընդ որում աղջիկների մոտ դրանք 2 անգամ ավելի շատ են հանդիպում, քան տղաների մոտ:
• Փոքրիկներն ավելի արագ են շնչում, քան մեծահասակները:
Նորածին փոքրիկը շնչում է շատ ավելի արագ, քան մեծահասակը: Նրա նորմալ շնչառության հաճախությունը րոպեում մոտավորապես 40 է, այն դեպքում երբ մեծահասակների և երեխաների մոտ համապատասխանաբար մոտ 12 և 20 շնչառական շարժում է: