Aysor.am-ը գրում է․
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոյին:
Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում:
«COVID-19-ի հետ կապված ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ առողջապահությունը մեր երկրում դարձել է առաջնահերթություն: Ցավոք, նոր բռնկումների վտանգն առկա է, և մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ուսումնական տարվա մեկնարկին պատրաստ լինենք», - նշել է առողջապահության նախարարը:
Ստորոժենկոն ԱՀԿ-ի անունից իր երախտագիտություն է հայտնել նախարարությանը` տեղական և միջազգային գործընկերների հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքնրի համար` վստահեցնելով, որ Հայաստանը կշարունակի աջակցություն ստանալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ