Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական արտադրանքների (IDEF 21) ցուցահանդեսի շրջանակներում Թուրքիա մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։

Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, ինչի ժամանակ թուրք նախարարը վերահաստատել է, որ «Թուրքիան շարունակում  է աջակցել իր եղբայր ադրբեջանցիներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել