Նախընտրական շրջանում մուրճով սպառնացող վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հպարտանում էր, թե Սևանա լճի մակարդակը բարձրացել է, ընտրություններից շատ չանցած` արդեն կորցրել է չեղած հպարտությունը և ցանկանում է Սևանից շատ ջուր բաց թողնել։ Նպատակը մեկն է` մեղմել ոռոգման ջրի հարցը, որպեսզի 《հպարտները》չհայհոյեն իրեն ջրի պակասի պատճառով, ինչին ժամանակ առաջ ականատեսը եղանք։ Իրականում առանց Սևանի հնարավոր չէ մեղմել ոռոգման ջրի խնդիրը, բայց Սևանից շատ բացթողումն էլ կհանգեցնի լճի ճահճացմանը, կանաչմանը և բազմաթիվ այլ էկոլոգիական անդառնալի խնդիրների։
Սևանա լճի պահպանման և ոռոգման համակարգի բալանսավորման համար պետք է ունենալ ջրային ավազանի կառավարման պլան, արդյունավետ օգտագործել ջուրը և ոռոգումն ապահովող ջրօգտագործող ընկերությունները(ՋՕԸ) օրը առաջ լուծարել և ջրի բաշխումն իրականացնել բացառապես պետական կառույցի` Ջրառի միջոցով։ Այս քայլին այս իշխանությունը չի գնա, քանի որ ՋՕԸ-երի պետեր են դարձել ՔՊ-ականները և տնօրինում են ջրի գումարի անվերահսկելի հավաքման և ծախսման միլիոնավոր դոլարների։
Պատկերավոր ասած` ՋՕԸ-ն ջուրը 1 դրամով գնում է Ջրառից և գյուղացուն վաճառում մոտ 12 դրամով ու մի բան էլ պետությունից սուբսիդիա ստանում։ Հետևաբար Սևանն էլ, ոռոգման համակարգի արդիականացումն էլ իշխանության համար տասներրորդական են, կարևորը` իրենց փողն առնեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել