Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական գործարք՝ ընդդիմադիր ղեկավարներին փոխարինել իշխանության մարդկանցով։ Այդ մասին քիչ ավելի ուշ հստակ փաստերով ու ամսաթվերով կխոսեմ։ Մինչև այդ․
Իրինա Յոլյանը այն քիչ պաշտոնյաներից է, ով մշտապես աչքի է ընկել իր ազգային աշխատանքով։ Իրինան է, որ Սև լճի մասին իրական տեղեկությունները հանրությանը հասանելի դարձնելու ակտիվ աշխատանքով է զբաղված, նա է բազմիցս մերկացրել իշխող խունտայի մի շարք պաշտոնյաների ստոր ստերը։
Օգոստոսի 10-ին, երբ Սյունիքում կազմակերպեցինք Հայկ Նահապետի հաղթանակին նվիրված մեծ միջոցառում, միայն Իրինա Յոլյանն էր, որ եկավ ու անձամբ շնորհավորեց հայ ժողովրդին՝ իր անվանադիր նախնիի տոնի առիթով։ Միաժամանակ Իրինան կազմակերպեց անվճար ավտոբուսներով մարդկանց տեղափոխում Գորիսից Հալիձոր։
Իրինայի ձերբակալության քաղաքական հրաման տվողներն ու կատարողները գոնե գիտե՞ն, թե ով է Հայկ Նահապետը։ Դժվար թե։
Ձեզ Հայոց պատմությունն ու հայրենիքի անվտանգությունը պետք չեն, դուք Էրդողանին ու Ալիևին ճանաչեք, նրանք ձեր մասին շատ բան գիտեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158468082653831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել