Աֆղանստանի արդեն նախկին նախագահը երկրից փախչելուց հետո հայտարարել է, որ «երկիրը լքել (փախել) է արյունահեղությունը կանխելու համար»:
Մենք էլ հիշում ենք մեկին, որ ընդամենն ամիսներ առաջ հավակնում էր, թե կապիտուլյացիան ստորագրել է 25000 կյանք փրկելու համար:
Թուլամորթ ղեկավարներն իրենց ապիկարությունն ու պարտությունն արդարացնելու համար միշտ էլ պատճառներ են որոնում:
Բայց պատմությունը հիշում է նաև Չիլիի նախկին նախագահ Սալվադոր Ալենդեին որ նախագահական պալատում գնդացիրը ձեռքն առած մինչև վերջին շունչը կռվեց Պինոշետի ուժերի դեմ: Իր հայրենիքի ճամբին կյանքը տվեց բայց ինքն իր ձեռքով իր հայրենիքը չհանձնեց թշնամուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել