Անահիտ Սիմոնյանը որդու հետ ամառային հանգիստն է վայելում Հունաստանում։
Երգչուհին պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով՝ ցույց տալով երկրպագուներին, թե ինչպես է անցնում իր ժամանցը։
Վերջին հրապարակմանը կից Անահիտը գրել է․«Որքան ռոմանտիկ է այս կղզին։ Հնարավոր չէ բառերով փոխանցել։ Այստեղ օդում սերն է սավառնում»։
Նշենք, որ ավելի վաղ Անահիտը կիսվել էր իր և որդու լուսանկարով՝ կից պատմելով, որ որդու հետ ճամփորդելն իր երազանքն է եղել։
«Սա պարզապես հանգիստ չէ, այլ իմ երազանքը` ճամփորդել Արմանի հետ եւ նրան ցույց տալ աշխարհը: Իմ ծնողները 7 տարեկանից մեզ ցույց են տվել աշխարհը եւ մենք շատ ենք ճամփորդել, ինչի համար ես նրանց շնորհակալ եմ: Ես գիտեմ, որ Արմանի տարիքի երեխաները շատ լավ ամեն ինչ հիշում են եւ սպունգի պես կլանում նոր ինֆորմացիան, որը տալիս են նրանց, ու այդ տպավորությունները դրոշմվում են նրանց ուղեղում ու հիշվում ամբողջ կյանքում»,- գրել էր երգչուհին:
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram