Խորվաթիայի Իստրիյան կղզում է գտնվում աշխարհի ամենափոքր քաղաքը։ Խումը գտնվում է բլրի գագաթին՝ գրեթե 350 մ բարձրության վրա։ Դեպի քաղաք տանում է գեղեցիկ, կանաչապատ արահահետը, իսկ քաղաքն ինքնին հիշեցնում է աշտարակներով լի ամրոց։ Դա, սակայն, զարմանալի չէ, քանի որ 2060 թ․ կլրանա Խումի 1000 տարին։ 

Խումն անգամ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենափոքր քաղաք։ Այնտեղ մի ժամանակ ապրում էր 17,18, 25 քաղաքացի։ Ըստ վերջին տվյալների, որոնք հավաքվել են անցած տարի, այսօր քաղաքն ունի 28 բնակիչ, որոնք բոլորը հարազատներ են։ 

Քաղաքը կառուցված է ամբողջապես քարերից։ Այն իր առաջնային միջնադարյան ոճով է մնացել և համարվում է Խորվաթիայի խորհրդանիշերից մեկը Չնայած փոքրությանը՝ Խումում գործում է գերեզմանոց, հրապարակ, կենտրոնական դարպասներ, հյուրանոցներ, ռեստորան, փոստ, տաճարներ,, թանգարան, մի քանի խանութ։ 

Քաղաքում անցկացվում են քաղաքապետի ընտրություններ, որը, սակայն, ձևական գործընթաց է, քանի որ իրականում բոլոր հարցերը քաղաքացիները միասին են լուծում։ 

Քաղաքի բոլոր կետերից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի բլուրներ։ Տներում ու այլ օբյեկտներում առկա է էլեկտրականություն, կոյուղի, ջուր և այլն։ 

Խումը գողտրիկ քաղաք է, որը հազարամյակների պատմություն ունի։ Վաղուց բլրի գագաթին վեհ կանգնած ամրոցը շարունակում է նույն տեղում մնալ։ Խումի բնակիչները գոհ են իրենց կյանքից ու կենսակերպից։ Յուրաքանչյուր տարի այնտեղ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում, որոնք էլ ապահովում են Խումի տնտեսությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել