Հեղուկի յուրաքանչյուր շշի վրա վերամշակման նշանը կա, որն իրենից ներկայացնում է որևէ թվի շուրջ պատկերված սլաքով եռանկյուն։ Եթե թիվը «1» է, ապա շշի պարունակությունը ջուր կամ հանքային ջուր է։ Շշի կրկնակի օգտագործումը թույլատրվում է, սակայն հարկավոր է հետևել դրա մաքրությանը, քանի որ դրանում շատ արագ են զարգանում բակտերիաները։
«2» թիվը նշանակում է, որ պլաստիկը բարձր խտություն ունի։ Այս տեսակի շշերը հնարավոր է նախորդներից ավելի երկար օգտագործել։ Որպես կանոն՝ այս տեսակի շշերում լցվում են կաթ կամ մրգային հյութեր։
«3» թվով տարրաներում պետք չէ շտապպել սնունդ փաթեթավորել։ Թիվը ցույց է տալիս, որ տարրայի բաղադրության մեջ մեծ քանակությամբ վտանգավոր նյութեր կան։ Սրանք հիմնականում լցնում են լվացող հեղուկներով։

Ամենաանվտանգ պլաստիկի վրա նշվում է «4» թիվը։ Նման տարրաներն ու շշերը հնարվոր է օգտագործել այնքան անգամ, որքան թույլ կտա դրա ամրությունը։
«5» թվով մակագրված տարրաներն արդեն առանձնանում են իրենց ամրությամբ։ Սոուսների շշերը, ըմպելիքների ձողիկները, պաղպաղակի փայտիկները ըպատրրաստում են այս նյութից, ինչպես նաև այնյ օգտագործում են բժշկական արդյունաբերության մեջ։ Օրինակ՝ պլաստիկ ամպուլաներում դեղանյութեր են լցնում։
«6» թվով մակագրվում են այն տարրաները, որոնք նախատեսված են սնունդ պահելու համար, սակայն բացառապես մեկանգամյա օգտագործման դեպքում։



