Ծաղկակաղամբը լվանալ, բաժանել մասերի (գլխիկների:)), վրան այնքան եռացրած ջուր լցնել, որ ծածկվի, աղ անել և թողնել 5-6 ժամ: Այսպես ծաղկակաղամբը մնում է խռթխռթան և պահպանում է բոլոր օգտակար հատկանիշները: 5-6 ժամից ջրքամել: Առանձին ամանի մեջ լցնել մայոնեզ, ճզմած սխտոր, մանր կտրատած սամիթ, լավ խառնել և լցնել ծաղկակաղամբի վրա: Բաղադրիչների քանակությունը դուք որոշեք, մայոնեզը ցանկալի է զեյթունի ձեթով լինի (оливковый майонез), Calve-ն հաստատ ունի: Բարի ախորժակ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել