Analitik.am-ը գրում է.
«Պարոն Քոչարյան, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրում: Անգամ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո մեր լույս տղաները զոհվում են, գերևարվում են, բազմաթիվ իրողություններ են տեղի ունենում սահմաններին: Ի՞նչ եք կարծում, Ձեր իշխանությունը որքա՞ն հեղինակություն, հարգանք ունի ռազմավարական գործընկերոջ հետ և միջազգային գործընկերների հետ բանակցելու՝ այս հարցերը լուծելու համար: Երկրորդը՝ ասվել էր, որ մեր գերիները դեռ 1-2 ամիչս պետք է սպասեն: Դեռ որքա՞ն պետք է սպասեն, երևի տեղյակ եք, նրանցից շատերը 15-20 տարվա ազատազրկման են ենթարկվել»,- այս մասին Անդրանիկ Քոչարյանին քիչ առաջ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:
«Ես չգիտեմ որքան եք հետևել գործընթացներին, բայց Ազգային ժողովում կան պատգամավորներ՝ Նազելի Բաղդասարյանը, ես և մեր ևս երկու գործընկերներ Արցախում հենց մեր զոհված զինվորների ծնողների մոտ ենք գերի եղել»,- պատասխանեց Քոչարյանը՝ հավելելով, որ 2 օր այդ գերության մեջ միասին գտել են, թե ինչպես պետք է այդ ճանապարհն անցնեն: