Զարմանալի զուգադիպությամբ Ադրբեջանը ինձ «աջակցություն» է հայտնում այն պահին, երբ աշխատում եմ պատերազմի մասին նոր փաստագրական ֆիլմի վրա՝ ներկայացնելու ինչպես Ադրբեջանի գործած հանցանքները, այնպես էլ ՀՀ իշխանության հանցավոր անգործությունը։ Ֆիլմ, որտեղ ես ցույց եմ տալիս հայ զինվորի հերոսությունները։
Եվ հանկարծ ադրբեջանցիների միջոցով ինձ վարկաբեկող լուրը հայերեն նույն տեքստով շատ արագ ու համակարգված տարածվում է ՀՀ իշխանական խունտայի սպասարկուների ձեռքով։ ՀՀ կառավարող քաղաքական ուժի համար սա լավ նվեր է իմ դեմ։
Ուշադրություն դարձրի՝ ադրբեջանական լրատվությամբ ինձ վարկաբեկել ձգտող հայերի ֆեյսբուքյան պրոֆիլները իշխանության գովազդ են, շատերը կեղծ էջեր են։ Ինքներդ արեք ձեր մոնիթորինգը և կտեսնեք, թե ովքեր են ադրբեջանական այս քարոզչությունը տարածում հայկական մեդիադաշտում։
Հստակ երևում է, որ Երևանում մեկ կենտրոնից է համակարգվում այս տեքստի տարածումը, իսկ ես տեսնում եմ այդ կոնկրետ կենտրոնի ձեռագիրը, նույնիսկ կոնկրետ մարդկանց ականջները։ Տեքստը տարածվում է այնպիսի մարդկանց ձեռքով, որոնք իմ նկատմամբ ներհայկական ատելության գեներացում են ապահովում։
Անհայրենիք տականքներ, ճիճու եք, այլ բան չունեմ ձեր մասին ասելու։
Սիրելի հայրենակիցներ, ներքևի տեքստը եթե կարդաք որևէ մեկի մոտ, վստահ եղեք, որ սա համակարգված հակաքարոզչություն է իմ դեմ։ Սա ձեռնտու է Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին։ Այսօր ես ոսկոր եմ երկուսի կոկորդում էլ։
Փաստերը առաջիկա ժամերին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158448021313831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել