Հայաստանի իշխանություններն օրինականացնո՞ւմ են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան:
... ընդդիմության և իշխանությունների միջև քաղաքական գործընթացներին ու բանավոր մարտերին հետևելիս, չգիտես ինչու, մենք չենք արձանագրում շատ կարևոր նրբերանգներ, որոնք, ըստ էության, պետք է լինեն հայ հասարակության քննարկման հիմնական թեմաները:
Ցավոք, ներկայիս քաղաքական դիսկուրսը հակված է անտեսելու երկրի համար իրական ռիսկերը և զուրկ է ԻՐԱԿԱՆ խնդիրների վերլուծական գնահատականից:
Օրինակ, եթե վերադառնանք փաշինյանական իշխանությունների կողմից "սիրված" դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդրին, ապա Հայաստանի սահմանների տարածքային ամբողջականության ակնհայտ սպառնալիքից բացի, լիովին անտեսվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության տարածքների օկուպացման հարցը:
Տեսեք, ստացվում է, որ Ադրբեջանը օկուպացրել և ոչնչացրել կամ վտարել է հայ բնակչությանը Արցախի տարածքներից, որոնք սահմանակից են Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին, խոսքը գրավյալ Արցախի Քաշաթաղի, Քարվաճառի, Կովսականի շրջանների մասին է:
Այժմ եզրակացություն․ համաձայնվելով Ադրբեջանի հետ դելիմիտացիա և դեմարկացիա անցկացնելուն այս իրավիճակում ՝ փաշինյանական կառավարությունը համաձայն է Արցախի օկուպացիայի հետ և վերը նշված շրջանները ճանաչում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս:
Ասեմ ավելին՝ սահմանների դեմարկացիան իրականում Հայաստանի համաձայնությունն է Արցախը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելուն:
Եզրակացությունները թողնում եմ ձեր հայեցողությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/851320159109920
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել