Starnews.am-ը գրում է.
Դերասանուհի Աննա Մանուչարյանը վերջին շրջանում ակտիվ չէ: Նոր նախագծերում հանդես չի գալիս, սակայն շարունակում է խաղալ թատրոնում:
Գաղտնիք չէ, որ Աննան շատ վաղ էր ամուսնացել, ապա՝ ամուսնալուծվել, որպես կանոն, նա ներկայիս անձնական կյանքի մասին գրեթե չի խոսում:
Նախկինում ամուսնալուծության մասին նշում էր, որ նախկին ամուսինն այդպես էլ դստեր հետ շփվելու ցանկություն չի ունեցել, իսկ նոր սիրային հարաբերությունների մասին նախընտրում էր լռել:
Միայն մասնավոր զրույցներում Աննան չէր հերքում, որ սիրելի ունի:
Starnews-ի աչքից չի վրիպել, որ Աննայի Ինստագրամյան էջում կարող ենք տեսնել, որ նկարագրության բաժնում ավելացրել է մատանիներ նշաններ:
Վերջերս էլ լուսանկարներից մեկում ցուցադրել է իր մատանին, որից կարելի է ենթադրել, որ դերասանուհին նշանադրվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: