Դպրոցում մեզ պատմում են, որ մարդիկ հնում շատ կսրճ են ապրել, և դրա պստճառներից էին տարատեսակ վտսնգներն ու ցածր կենսամակարդակը։ Երեսուն տարին բոլորած մեր նախնիներն արդեն իսկ հսմարվում էին տարեցներ։ Սակայն արդյոք այս ամենը համապատասխանու՞մ է իրականությանը։ 

Քարե դար

 

Դասագրքերում նշվում է, որ քարե դարում ապրած մեր նախնիները հազվադեպ էին հասնում 20 տարեկանին, ինչից հետո անգամ ինքնուրույն ուտել չէին կարողանում։ 

Ինչու՞ է այս տեսությունը մեծ տարածում գտել։ Գիտնականները նման ենթադրություն անում են` հիմնվելով երկու գտածոյի` հնագույն մարդկանց դիերի մնացորդների վրա։ Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ շատ դեպքերում խոսքը գնում է վատ պահպանված ոսկրերի մասին, որոնցից անգամ կմախքի մի հատված կազմել հնարավոր չէ։ Եթե հնագետները հայտնաբերում են բսզմաթիվ մանկական ոսկրեր, ապա դրանից հետևություն են անում, որ մարդիկ զանգվածաբար ոչնչացել են և չեն հասել հասունության տարիքի։ 

Սակայն ողջ մնացածները, շատ հավանական է, ապրել են 40 և ավելի տարի, ինչի մասին վկայում են պածեոնտոլոգների այլ գտածոները։ Հնագույն կայանների տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ ոսկրեր, որոնք պատկանել են 30֊40 տարեկան հասուն մարդկանց։ 

Հնագույն եգիպտացիներ, հռոմեացիներ, հույներ

Հին եգիպտացիների ու հռոմեացիների դեպքում գրեթե նույն իրավիճակն ունենք։ Նրանց մոտ մանկական մահացության մակարդակը շատ բարձր է եղել, սակայն հասուն մարդիկ ապրել են 50 և ավելի տարի։ Այս վիճակագրությունը հաստատվում է փարավոնների մնացորդների ուսումնասիրությամբ։ Անգլիացի պալեոնտոլոգն ուսումնասիրել է բազմաթիվ մումիաներ և հայտնաբերել, որ փարավոններն ավելի երկար կյանք են ունեցել, քան մինչ օրս համարվում էր։ Նրանցից շատերն ապրել են 70 և ավելի տարի։ 

Մարդկանց մեծ տարիքի մասին վկայում են նաև որոշ պատմական գրառումներ։ Օրինակ՝ Հին Հունաստանում բանակ զորակոչվող տղամարդկանց տարիքը 18-60 տարեկանն էր։ Սրանից կարելի է ենթադրել, որ կյանքի վեցերորդ տասնամյակի նախաշեմին գտնվող մարդիկ տարեց ու թույլ չէին, քանի որ պիտանի էին զինվորական ծառայության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել