Մենք ապրում ենք մեր երկրի և ժողովրդի համար ամենաբարդ ժամանակաշրջանը:
Պատերազմը, ամոթալի պարտությունը դավաճանության պատճառով, երկիրը ղեկավարելու և վտանգներին համարժեք արձագանքելու իշխանությունների անկարողությունը, այս ամենը հանգեցրեց փոխադարձ ատելության և սեփական ուժերի նկատմամբ հավատքի կորստի:
Մեզանում մեր ուժի հանդեպ հավատը չի կարող մարմնավորվել լոկ «Ապագ Կա» կարգախոսներով և մուրճը ճոճելով։ Ինքներս մեր նկատմամբ ունեցած հավատը վերականգնվում է հանուն երկիրը և ազգը պահպանելու՝ փորձություններին և դժվարություններին դիմանալու պատրաստակամությամբ:
Հենց ազգը, քանի որ ժողովուրդն իր բնույթով կոնֆորմիստ է, իսկ ազգը ՝ մարտիկ:
Մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք փրկել երկիրը, ուրեմն պետք է պատրաստ լինենք զրկանքների:
Միայն անձնազոհության պատրաստակամությունը կարող է երաշխավորել երկրի անվտանգությունն ու զարգացումը:
Այն մարդիկ, ովքեր խոստանում են ձեզ բերել «խաղաղություն և բարեկեցություն» ազգային նվաստացման պայմաններում, լկտի ստում են ձեզ:
Այն մարդիկ, ովքեր ձեզ անվտանգություն են խոստանում ՝ մեր հայրենիքի մի մասի թուրքերին կամ ադրբեջանցիներին զիջումների գնով, լկտի ստում են ձեզ:
Այն մարդիկ, ովքեր ձեզ ասում են, որ կարող են այս խայտառակ իրավիճակում նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, լկտի ստում են ձեզ:
Մի դարձեք նյութ գլոբալիստական փորձերի համար, եղեք ավելի խելացի, քան բոլոր նրանք, ովքեր ձեզ նենգաբար խաբում են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/848814212693848
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել