Հայաստանում ազատ խոսքը, պետական ապարատի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները հասել են ամենացածր մակարդակի վրա։ Անկախության ողջ ժամանակահատվածում այսքան 《օրինական》ձևով մեր երկրում չի եղել այսքան անազատ և բռնատիրական վիճակ։
Ազատ խոսքից սկսած, վերջացրած մարդկանց սեփականությունից և բանկային գաղտնիքից` վտանգված է ամեն բան, և այս ամենը, ի տարբերություն նախկին իշխանությունների կառավարման ժամանակահատվածի` տեղի ունենում միջազգային իրավապաշտպան կառույցների, եվրոպական և ամերիկյան կառույցների լռության ներքո։ Գրեթե չենք տեսնում ժողովրդավարության դասեր տվող և բռնատիրական համակարգ կառուցելու անթույլատրելիության մասին հայտարարություններ վերջինների կողմից։ Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն էլ գրեթե երբեք չի խառնվել նման խնդիրներին։
Իսկ թե ինչու՞ չենք տեսնում այդ հայտարարությունները` տեսնում ենք արցախյան զիջումները և կտեսնե՛նք տարատեսակ Ստամբուլյան կոնվենցիաների վավերացման վերափորձերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել