168.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասել է՝ մեր թշնամին ներսում չէ, ներսում մեղավոր փնտրել պետք չէ։

«Մենք մեր պետության մարդկային ներուժը և բնական ռեսուրսները պետք է համախմբենք և շատ օպտիմալ օգտագործենք։ Մեր թշնամին ներսում չէ, դրսում է։ Ներսում մեղավոր փնտրել պետք չէ։ Այդ մեղավորին գտնել, փոխելը բան չի տալու, դա մեր կործանումն է լինելու։ Մեր զինվորը, այդ ամեն ինչը մի կողմ թողած, կռվում է։ Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել։ Ամեն կրակոցից հետո մի մեղավոր ենք ման գալիս ու ինչ ունենք-չունենք թափում ենք դրա գլխին»,- ասել է Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել