Այն, որ Մինսկի Խումբը, կամ ավելի ճիշտ այդ խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները հայտարարում են, որ Արցախ կոնֆլիկտը դեռ հանգուցալուծված չէ եւ Արցախի կարգավիճակը դեռ պետք է ճշտվի, Հայաստանում շատերը դրա հետ լուրջ հույսեր են փայփայում, կարծելով, որ խոսքը Արցախի ճանաչմանն է վերաբերվում։ Իսկ գուցե ոմանք կարգավիճակի ճշտման տակ հասկանում են այլ բան, գուցե ճիշտ հակառակը ճշտեն, որ թողնեն Ադրբեջանի կազմում։
Բացատրեմ իմաստը, Արցախի կարգավիճակի ճշտումը փոխկապակցված է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հետ։ Եթե այս, կամ այն կերպ Արցախի կարգավիճակը ճշտվում է, ապա Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռանում է, էլ անելիք չունի, եւ գուցե հետագայում կկորցնի իր ազդեցությունը Միջին Ասիայում, իսկ հետագայում ստանա խնդիրներ իր հարավում։
Սա է Արցախի կարգավիճակի աշխարքաղաքական նշանակությունը։ Ճշտել Արցախի կարգավիճակը, նշանակում է լուծել Ռուսաստանի խնդիրը Կովկասում եւ դեռ մեծ հարց է, թե ով ինչ կարգավիճակի մասին է խոսում։
Խորհուրդը կտամ դեսպաններից, երբ խոսում է կարգավիճակի ճշտման մասին, հետաքրքրվել, թե դրա տակ ինչ են հասկանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել