Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ
Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում նշանակում է Ադրբեջանին տրամադրել միջանցք դեպի Նախիջևան:
Հիմա ըստ կառավարության ղեկավարի պաշտոնակատարի, Ադրբեջանը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը, հրաժարվի Արցախից և Սյունիքով տրամադրի միջանցք դեպի Նախիջևան:
ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ք
Շատ շուտով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, Արցախն ու Սունիքով միջանցքը Ադրբեջանին հանձնելը մեր վրա կվաճառեն որպես մեծ հաղթանակ:
Դե փրկված կյանքերի մասին էլ չեմ խոսում . . .
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել