Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը տարածաշրջանում և մեր սահմանների շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ ամենատարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել կամ վերլուծել, բայց այս պահին կարծում եմ, որ արժե կենտրոնանանք նրա խոսքի հետևյալ հատվածին՝ «իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում»:
Սա նշանակում է, որ ոչ միայն սահմանային բախումների ռիսկը չի նվազում, այլ դրա վտանգավորության աստիճանի, մասշտաբի ընդլայնման սպառնալիք կա:
Իհարկե բացառելի չէ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները որոշակի խտացնելով իրադրային գույներն ու ուռճացնելով սպառնալիքների աստիճանը, հանրությանը նախապատրաստում են նոր զիջումների, սակայն իրավիճակի լրջությունը սրանից չի նվազում:
Ամեն դեպքում Հայաստանը հայտնվել է տարբեր երկրների շահերի բախման կիզակետում և իրադրության զարգացման տարբեր ուղղություններ են ուրվագծվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել