Սահմաններում վերջին լարվածությանը զուգահեռ Արծրուն Հովհաննիսյանի անակնկալ վերադարձը երեկ սոցցանցերում քննարկվող գլխավոր թեմաներից էր:
Այդ կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում կարևոր մի արձանագրում կատարել:
Մեր հարավային հարևան երկիր Իրանում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում գործադրվում են չափազանց խիստ կանոններ:
Զինվորական ծառայության մեջ գտնվող կադրային սպաներին՝ անկախ նրանց զինվորական աստիճանից, արգելվում է արտասահմանյան ուղևորությունների մեկնել:
Անվտանգության նկատառումներով հիշյալ անձանց թույլատրվում է երկրից հեռանալ միայն պաշտոնական գործուղումների կամ խիստ բացառիկ դեպքերում:
Նման օրենք կարծես թե չի գործում պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում:
Պատերազմից առաջ ու դրա ընթացքում ՊՆ-ում կարևոր պաշտոն զբաղեցրած ու այդ պաշտոնի բերումով խիստ գաղտնի տեղեկությունների ու տվյալների տիրապետող զինվորական կադրային ծառայող Արծրուն Հովհաննիսյանը պատերազմից հետո հայտնվում է ԱՄՆ-ում ու երկար ժամանակ անց է կացնում արտասահմանում, իսկ սահմանային լարվածություններից ընդամենը ժամեր անց չգիտես ինչ հանգամանքով հայտնվում է դիրքերում ու ֆեյսբուքյան լայվ է մտնում:
Կասկածներ տարածելու կամ հավակնություններ կատարելու նպատակ չունեմ, բայց սա լավագույն դեպքում պատերազմական վիճակում գտնվող երկրի դեպքում անվտանգության առումով լրջագույն ու խիստ վտանգավոր բացթողում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել