Aysor.am-ը գրում է.
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ չի կայունանում։
«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների գործադրումը, միևնույն ժամանակ, անպատասխան թողնելով իրադրության քաղաքական ու երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները», - ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ վարկաբեկելով նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիների բացման թեման։
«Ադրբեջանը շարունակում է մատնանշել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ ու ուղղություններ. բազմիցս ասել եմ՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց», - ասաց Փաշինյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: