Armeniasputnik.am-ը գրում է․

Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է 44–օրյա պատերազմը քննող` նոր ձևավորվելիք հանձնաժողովի իրավասությունների և անելիքների մասին։

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը հնարավորություն կտա գտնել այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք պատերազմի ավարտից 8 ամիս անց շարունակում են մնալ առկախված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը նոր գումարվելիք ԱԺ-ում կզբաղեցնի ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնը։

«Մենք ամբողջական պատրաստակամություն ունենք քննելու այն բոլոր հանգամանքները, այն բոլոր հարցերը, այն բոլոր խութերը, որոնք հնարավոր է` ինչ-ինչ տարակարծությունների տեղ են թողել, և կարծում եմ, որ օբյեկտիվ քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,- ասաց նա։ 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել