Hraparak.am-ը գրում է.

Բաքուն կոչ է անում Երեւանին սկսել սահմանային դելիմիտացիայի բանակցություններ։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել ռեգիոնում հաստատված նոր իրողությունները եւ դադարեցնել ռազմական սադրանքներն ու սկսել բանակցություններ սահմանային դելիմիտացիայի շուրջ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել