Այսօր լուսադեմին՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա եւ Սարատեղի կոչվող բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել եւ սկսվել է ինտենսիվ հրաձգություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ծավալվել են տեղային մարտեր, որոնք ժամը 07։00-ի դրությամբ, դեռ շարունակվում են։
Այս պահի դրությամբ ունենք երկու վիրավոր, իսկ մեր 5 զինվորի վերաբերյալ որեւէ տեղեկություն դեռ չկա։
Մեր ՊՆ-ն նշում է, որ կան կորուստներ նաեւ ադրբեջանական կողմից, ինչը ինձ, մեղմ ասած, քիչ է մխիթարում։
Ակնհայտ է, որ բոլոր այն ուղղություններով, որտեղից Ադրբեջանը հիմա էլ Հայաստանից տարածքային ակնկալիքներ ունի, գրոհները շարունակվելու են ու մեր պատերազմը դեռ չի ավարտվել։
Ի դեպ, Զանգեզուրի միջանցքի մասով, որի «վրա» Ադրբեջանն ու Թուրքիան արդեն միջազգային ներդրողներ են հրավիրում. Ադրբեջանի միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը նոր կապուղի կդառնա եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։
Իսկ հիմա ես ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից ու մեր որդիները էլ չեն զոհվի»։
Я не вижу ваши руки։
Հուսանք, որ մեր հինգ զինվորները անվնաս կգտնվեն ու ապաքինում վիրավոր տղաներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/1031496174337440
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել