Բաղադրություն
Լավաշ – 3 հատ,
սունկ – 400 գ,
սոխ – 1 գլուխ կամ մեկ փունջ կանաչ սոխ,
ապուխտով հալած պանիր – 400 գ,
սամիթ – 1 փունջ,
յուղ կամ բուսայուղ,
աղ,
պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել, տապակել, ավելացնել կտրատած սունկը: Աղ, պղպեղ ցանել, խառնել և եփել 10-15 րոպե: Լավաշի մեկ շերտին քսել հալած պանիրը, շաղ տալ կտրատած սամիթի մեկ երրորդ մասը: Վրան դնել երկրորդ լավաշը: Նորից պանիր քսել, համաչափ տարածել սունկի զանգվածը: Ծածկել երրորդ լավաշով, պանիր քսել, սամիթ շաղ տալ և ձիգ փաթաթել լավաշները: Տոպրակի մեջ դնել և տեղավորել սառնարանում մի քանի ժամով: Սառեցնելուց հետո հանել, կտրել ոչ շատ հաստ շերտերի և մատուցել` զարդարելով սամիթի ճյուղերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



