Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բերեկեցության նախարարությունն անցած օրը հայտնաբերել է կորոնավիրուսով վարակման 29 689 նոր դեպք: Ինչպես հուլիսի 27-ին իր կայքում հաղորդում է գերատեսչությունը, համաճարակի ժամանակ վարակվածների ընդհանուր թիվը երկրում կազմել է 31 440 951։

Վարակվածների օրական թիվը 30 հազարից պակաս է իջել 130 օրվա ընթացքում՝ մարտի 17-ից ի վեր, առաջին անգամ, երբ նշվել էր 28 903 նոր ախտահարված:

Մարտի կեսերից Հնդկաստանում նշվել է կորոնավիրուսային վարակով հիվանդացության կտրուկ աճ, սկսած ապրիլի 5-ից վարակվածների թիվը մշատապես գերազանցել է 100 հազարը, այդ ցուցանիշի հակառեկորդն արձանագրվել է այիսի 7-ին եւ կազմել է ախտահարման 414 188 դեպք մեկ օրում:

Բայց դրանից հետո հայտնաբերված նոր հիվանդների թիվն սկսել է աստիճանաբար նվազել, արդեն հունիսի 8-ին նշվել է 100 հազարից պակաս վարակված, այդ ժամանակվանից այս ցուցանիշը երկրում կայունորեն նվազում է:

Միեւնույն ժամանակ այդ վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը Հնդկաստանում մեկ օրում աճել է 415-ով եւ հասել 421 382-ի:

Մեկ օրում COVID-19-ից ապաքինվել է 42 363 հիվանդ, բուժվածների ընդհանուր թիվը կազմել է 30 621 469: Հուլիսի 27-ի առավոտվա դությամբ երկրում բուժում է անցնում 398 100 հիվանդ, ինչը 13 089-ով պակաս է քան մեկ օր առաջ: Հնդկաստանն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը վարակվածների ընդհանուր թվով՝ զիջելով ԱՄՆ-ին, եւ երրորդ տեղը մահացության գծով՝ այդ ցուցանիշով զիջելով ԱՄՆ-ին եւ Բրազիլիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել