Ո՞ւր կորավ 88-ի էս սերունդը։ Կարծես թե այդքան էլ երկար ժամանակ չի անցել։ Մարդիկ հարյուր հազարներով հանրահավաքներ էին անում։ Ղարաբաղյան շարժումը չթուլացավ անգամ 1988 թ-ի ավերիչ երկրաշարժից հետո։
Ո՞ւր կորան էս մարդիկ ու նրանց դաստիարակած սերունդները։ Ո՞նց կարողացավ այս սերնդից հետո այդքան անհայրենիք սերունդ մեծանա։
Էսօր անգամ կյանքը Արցախին տված տղերքի հարազատներն են կանգնում Արցախը արժեզրկողների կողքին։ Աբսուրդ է։ Լավ մի՞թե էդքան չեք արժևորում ձեր որդու ու եղբոր անձնազոհությունը։ Այս «պատերազմում» փախչողները քիչ չէին, բայց նրանք, ովքեր մնացել ու մինչև վերջ պայքարել են Արցախի հողի համար, նրանք դա գիտակցված են արել։
Մարդիկ, ովքեր արժեզրկում են Արցախը, արժեզրկում են նաև էդ տղերքի անձնազոհությունը։ Մարդիկ, ովքեր սատարում են Արցախը արժեզրկողներին՝ նրանց հետ հավասար հանցակից են։ Ավելի վատ, եթե դա զոհվածի հարազատ է։ Նշանակում է դուք չեք հարգում ձեր որդու ընտրությունը։
Արցախը չի եղել ու չի լինելու ադրբեջանական։ Ամարասը, Գանձասարն ու Դադիվանքը վկա։ Որ պահին դուք սա մոռացաք, նույն պահին դուք կուրանաք Արցախի համար իրենց կյանքը տված տղերքի հիշատակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել