Կենտրոնացած լինելով ներքաղաքական զարգացումների վրա, հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցինք մեծ յոթնյակի երկրների վերջին հանդիպման ժամանակ հայտարարված «B3W» (Build Back Better World) նախագծին։
Ամիսներ առաջ «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետների հետ համատեղ հրապարակեցինք հոդված, որում կանխատեսում էինք ամերիկյան վարչակազմի գործուն հակազդեցության անխուսափելիությունը չինակական «Ճանապարհ և գոտի» նախագծի դեմ։ (հղումն այստեղ)
Շուրջ մեկ ամիս առաջ, Ջո Բայդենի նախաձեռնությամբ և մեծ յոթնյակի երկրների գործուն աջակցությամբ հայտարարվեց նոր նախագծի մեկնարկի մասին։ «B3W»-ն դառնալու է «Ճանապարհ և գոտի» նախագծի լրջագույն մրցակիցը։ Եթե Չինաստանն իր նախագծում ամենատարբեր հաշվարկներով նախատեսում է 4-8 տրիլիոն դոլարի ներդրում, իսկ ծրագիրը նախատեսում է ամբողջությամբ ավարտին հասցնել 2049թ., ապա յոթնյակի նախագծի արժեքն է 40 տրիլիոն իսկ ներդրումների ժամանակացույցն առավել փոքր ժամանակահատված է նախատեսում, ինչը «B3W» նախագծին տալիս է լուրջ մրցակցային առավելություն, հաշվի առնելով ժամանակի գործոնը։ Սա էլ իր հերթին նշանակում է ծանր և լարված մրցակցություն Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Եվրոպայի և այլ տարածաշրջաններում ազդեցության տարածման համար։
Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է։ Այստեղ անհրաժեշտ է պրագմատիկ և գրագետ դիվանագիտություն, ինչպես նաև գլոբալ գերտերությունների հակասությունների և ընդհանուր շահերի վրա խաղալու նուրբ մարտավարություն՝ մաքսիմալ օգտվելու և մինիմալ բացթողումներ ունենալու նպատակով։ Թե որքանով դա մեզ կհաջողվի, ցույց կտա ժամանակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10159575863040421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել