Այս իշխանության կողմից 44 օրյա պատերազմի հանգմանքները քննող հանձնաժողով ստեղծելը նույնն է, ինչ Թալեաթը, Էնվերն ու Ջեմալը Թուրքիայի խորհրդարանում ստեղծեին 1915թ. 1.5 միլիոն հայերի ցեղասպանության հանգամանքները քննող հանձնաժողով:
Ինչպես ասում են՝ գողն առաջինն է գոռում բռնեք գողին:
Պատերազմի առիթով ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է պետական դավաճանության մասին առնվազն 6 հանցագործության հաղորդում, որոնցից և ոչ մեկով քրեական գործ չի հարուցվել:
Հ.Գ. Դատախազություն, քննչական մարմիններ, ԱԱԾ ունեցող իշխանությունը ԵՐԲԵՔ քննիչ հանձնաժողով չի ստեղծում:
Եթե իհարկե նպատակ չունի պարտակել ու թաքցնել հրեշավոր հանցագործությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10215245871700278
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել