Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանն այսօր 6 տարի ազատազրկման դատապարտեց 13 հայ ռազմագերու։
Նախօրեին եւս 17 ռազմագերի դատապարտվեց 6 տարի ազատազրկման։ Նրանք բոլորն իրենց պատիժը կրելու են խիստ ռեժիմի գաղութում։
Սա վատ լուրն էր։
Սակայն Եվրոպական դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշումը, եթե ճիշտ եւ գրագետ աշխատենք, կարող է որպես նախադեպ օգնել պաշտպանելու եւ վերադարձնելու հայ ռազմագերիներին։
Եւ այսպես, Ադրբեջանը 30 հազար եվրո պիտի վճարի Արթուր Բադալյանին, ով երկու տարի անցկացրել է ադրբեջանական գերության մեջ՝ ենթարկվելով խոշտանգումների։
Ըստ Եվրոպական դատարանի վճռի՝ Ադրբեջանը 2009-2011 թթ. խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, ով մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Բադալյանին վճարել 30.000 եվրո`որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Փաստ է, որ մեր տղաները խոշտանգումների եւ ստորացումների են ենթարկվում ադրբեջանական բանտերում, եթե անգամ շատերը այդ մասին հրապարակավ չեն խոսում։
Եւ քանի դեռ պարզ չի, թե ո՞րն է Հայաստանում այն կառույցը, կամ այն պաշտոնյան, կամ պաշտոնյաները, կամ այն ընդդիմադիրները, ում ծնողները կարող են դիմել գերության մեջ հայտնված իրենց որդիների համար, էն քիչ գործիչներս, որ ամեն օր զբաղվում ենք ռազմագերիների եւ անհետ կորածների խնդրով, պիտի փորձենք ու պիտի կարողանանք Եվրոպական դատարանի այս որոշման հիման վրա մեր ճնշումը մեծացնել եւ հասնել Բաքվում պահվող եւ խոշտանգումների ենթարկվող բոլոր ռազմագերիների վերադարձին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/1028690321284692
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել