Իլհամ Ալիևը մարդու և թյուրքի վատագույն տեսակն է։ Իր տեսակով նա նույնիսկ տասնապատիկ անգամ վատն է, քան «ավագ եղբայրը»՝ Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հնարավորինս համակողմանիորեն ուսումնասիրում եմ Ալիևի ելույթները. դրանք ոչ միայն քաղաքական տեքստեր են։ Քաղաքական ուղերձների կողքին հաճախ ակամա կիրառվում են ձևակերպումներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել նաև դրանք արտաբերող գործչի մարդ տեսակի մասին։
Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ նրա խոսքում հաճախ այնքան բացահայտ է անսահման ու անկառավարելի ատելության քարոզը, որ դա սխալ կլինի մեկնաբանել միայն՝ որպես քաղաքական ուղեգծի տեքստային բովանդակություն, մասնավորապես՝ սեփական հանրության շրջանում հայատյացության չափաբաժինն անխախտ պահելու հարցում։ Նախօրեին՝ պսեվդոմարդասիրության մասին Հայաստանին ուղղված քննադատությունը նշվածի վառ ապացույց է։
Երևի թե նաև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նման չափի՝ անչափ ատելությունը, վրեժի ձգտումը յուրօրինակ անձնական մոտիվացիա է հանդիսացել Ալիևի համար՝ նախագահության ամեն օրը նպատակամղղված նոր պատերազմի նախապատրաստվելու և հենց պատերազմի միջոցով նաև սեփական վրեժը լուծելու...
Սա կարևոր իրողություն է, որ չպետք է անտեսվի հարևանի հետ թշնամական հարաբերությունները վերանայելու հարցում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4123875300982986&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել