Analitik.am-ը գրում է.

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, նոր խորհրդարանի փոխխոսնակներից մեկը լինելու է Ռուբեն Ռուբինյանը: Հարկ է նշել, որ սա Ռուբինյանների ընտանիքում սա առաջին նման պաշտոնը չէ: Նրա հայրը՝ Կարապետ Ռուբինյանը, եղել է առաջին գումարման Ազգային ժողովի փոխխոսնակներից մեկը:

Կրտսեր Ռուբինյանի՝ 2020 թվականին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա գրեթե որևէ բան չունի: Չունի անշարժ գույք, շարժական գույք, ավանդներ, փոխառություններ և այլն:

Դատարկ չեն միայն դրամական միջոցների ու եկամուտի մասին տողերը: Նրա բանկային հաշվին տարվա սկզբում եղել է 7,4 միլիոն դրամ, տարվա վերում՝ 14,3 միլիոն: Իսկ կանխիկ միջոցները տարվա սկզբում կազմել են 100 հազար դրամ, վերջում՝ 10 հազար:

Թեև փոխառությունների տողում որևէ բան գրված չկա, եկամտի բաժնում ամեն դեպքում նշված է, որ նա 317,462 դրամ է ստացել փոխառություններից: Եկամտի առյուծի բաժինն աշխատավարձ է ԱԺ-ից՝ 9,4 միլիոն դրամ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել