Pastinfo.am-ը գրում է.

«Պատիվ ունեմ» դաշինքը որոշում է կայացրել վերցնելու պատգամավորական մանդատները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

««Պատիվ ունեմ» դաշինքի անունից լիազորված եմ ասել, որ դաշինքը վերցնելու է մանդատները և գնալու է խորհրդարան»,- ասաց Հակոբյանը։

Նշենք, որ այսօր մինչև 18։00-ն պատգամորների թեկնածուները կարող են ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել ԿԸՀ, բայց այս պահի դրությամբ ինքնաբացարկի մասին դիմումներ չեն ներկայացվել։

Հարցին՝ հնարավո՞ր է, մինչև ժամկետի ավարտը դիմումներ ներկայացվեն, Հակոբյանը նշեց.

«Չի բացառվում, որովհետև ամեն պատգամավորի թեկնածուի կամքն է։ Գուցե ինչ- որ բան փոխվի, բայց այս պահի դրությամբ կանխատեսում չկա, որ որևէ մեկը ներկայացնելու է ինքնաբացարկի դիմում»։

Հիշեցնենք, որ դաշինքը գլխավորում է Արթուր Վանեցյանը։ Եռյակում են Տարոն Մարգարյանն ու Աննա Մկրտչյանը։ Պատգամավոր են ընտրվել նաեւ Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, ԱԺ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը և վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել