ՀՀ ՊՆ հրաժարական է ներկայացրել, իսկ ինչպես տեղեկացնում է «Հայկական Ժամանակ»-ը ՀՀ ՊՆ պաշտոնակատար և ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ անց արդեն ՊՆ է նշանակվելու ԳՇ պետի տեղակալ, գեներալ–մայոր Արշակ Կարապետյանը: Մարդ ով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ թույլ տված բացթողումների պատճառով հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու դիմաց պարգևատրվեց ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնով, հետագային նշանակվելով ԳՇ պետի տեղակալ, իսկ հիմա արդեն ՊՆ:
Իրավիճակն ավելի ողբերգական է ԱԳ նախարարի պաշտոնի հարցում: Սա այն եզակի պաշտոններից է, որի կապակցությամբ անհրաժեշտ է գլխավոր գործընկերոջ՝ Ռուսաստանի համաձայնությունը: Իսկ այս պահին պրոֆեսիոնալ դիվանագետների շրջանակում կարծես թե այնքան էլ հեշտ չէ գտնել մարդու, որը միաժամանակ կարող է վայելել նիկոլի, Ռուսաստանի ու արևմտյան կողմի (ԵՄ-ԱՄՆ) վստահությունը:
Սա պատերազմական վիճակում գտնվող ու միևնույն ժամանակ իր ժողովրդին ապագա խոստացող կառավարության իրական ու առանց դիմակի պատկերն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել